Լոռվու մարզի Ձորագետ համայնքում ձայների 75։51 բաշխումով համայնքի ղեկավար է ընտրվել անկուսակցական Արմեն Գրիգորյանը։ Մինչ այս նա նույն համայնքի ղեկավարի պաշտոնակատարն էր։
Համայնքի 186 ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 60 տոկոսից ավելին՝ 130 քաղաքացի։ Նրանցից 4-ի քվեն ճանաչվել է անվավեր։