Վայոց Ձորի Մալիշկա համայնքի ղեկավար է ընտրվել Եղեգնաձորի ՔԿԱԳ տարածքային բաժնի պետ Գարիկ Նազարյանը՝ ստանալով 1363 ձայն։
Նշենք, որ Մալիշկայում համայնքի ղեկավարի պաշտոնի համար պայքարում էր երկու անկուսակցական թեկնածու` Գարիկ Նազարյանը և Մհեր Մովսիսյանը։
Վերջինս ստացել է 625 ձայն: