Երեկ Սյունիքի մարզի Տաթև համայնքում ՏԻՄ ընտրություններ տեղի ունեցան:

 

Տեղի բնակիչները համայնքի ղեկավարի ընտրություն կատարեցին:

 

ԼՈւՐԵՐ.com-ը ԿԸՀ-ից տեղեկացավ, որ ընտրություններում հաղթող թեկնածուն Տաթև գյուղի գյուղապետ ՀՀԿ-ական Մուրադ Սիմոնյանն է, ով հավաքել է 1236 ձայն:

 

Հաջորդ թեկնածուն՝ Վարշամ Բագրատյանը, հավաքել է 598 ձայն, իսկ անկուսակցական ինքնաառաջադրված Իգոր Աբրահամյանը հավաքել է 824 ձայն:

 

Նշենք, որ ըստ ԿԸՀ-ի՝ անճշտություններ չեն եղել: