Սիսիանի քաղաքապետի ԲՀԿ-ական թեկնածու Կարեն Համբարձումյանը ինքնաբացարկի դիմում է ներկայացրել: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը: «Ցանկանում եմ հայտնել, որ Սիսիանի քաղաքապետի ընտրություններին կմասնակցի մեկ թեկնածու, քանի որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության թեկնածուն մոտ մեկ ժամ առաջ ինքնաբացարկի դիմում է ներկայացրել»,- ընդգծեց Հակոբյանը:
Հարցին, թե ինչո՞ւ է Կարեն Համբարձումյանը նման որոշում կայացրել, Վահե Հակոբյանն ընդգծեց, որ չի կարող այդ հարցին պատասխանել՝ ընդգծելով, որ իր տեղեկություններով նա պատրաստվում է հանդես գալ հայտարարությամբ: «Դա իր որոշումն է, որը ես պարտավոր եմ հարգել»,- ասաց Սյունիքի մարզպետը:
Սիսիանի քաղաքապետի ընտրություններին մասնակցելու համար գրանցվել էր երկու թեկնածու՝ գործող քաղաքապետ, ՀՀԿ-ական Արթուր Սարգսյան և ԲՀԿ-ական Կարեն Համբարձումյանը: