Ազգային ժողովի առաջիկա ընտրություններին մասնակցող տարբեր քաղաքական ուժեր ներկայացնող մի խումբ պատգամավորության թեկնածուներ ինքնաբացարկի դիմում են ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով:
Մարտի 22-ին ԿԸՀ-ն քննարկեց և բավարարեց ինքնաբացարկի դիմումները և չեղյալ հայտարարեց նրանց գրանցումը:
Ինքնաբացարկի դիմումներ են ներկայացրել «Ելք» դաշինքի թեկնածուներ Նարինե Թևանյանը, Մուշեղ Միրզոյանը, Լիլիկ Մարտիրոսյանը, «Հայկական վերածնունդ» կուսակցության առաջադրած թեկնածուներ Հովիկ Զաքարյանը, Մանուշակ Բարսեղյանը, Կոնգրես-ՀԺԿ դաշինքի առաջադրած թեկնածուներ Վարդան Հակոբյանը, Սոս Զազյանը, Հովիկ Պառավյանը, Հայաստանի Կոմունիստական կուսակցության առաջադրած թեկնածու Վահրամ Մաթևոսյանը: