Առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում ԿԸՀ-ն նիստ կգումարի, որի ընթացքում, հաշվի առնելով ինքնաբացարկի բոլոր դիմումները, կորոշի, թե խորհրդարանում ով կփոխարինի Գրիգոր Գրիգորյանին: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց ԿԸՀ մամուլի խոսնակ Հերմինե Հարությունյանը: Նա տեղեկացրեց, որ այս պահին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակի 21 անձ ինքնաբացարկի դիմում է ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով:

 

«Այս պահին ԲՀԿ համամասնական ցուցակի 21 ներկայացուցիչ ինքնաբացարկի դիմում է ներկայացրել: Հիմա դժվար կլինի ասել, թե խորհրդասրանում ով կփոխարինի մանդատը վայր դրած ԲՀԿ-ական պատգամավոր Գրիգոր Գրիգորյանին, քանի որ, այսօրվանից սկսած, մեկ շաբաթվա ընթացքում կարող են էլի ինքնաբացարկի դիմումներ լինել»,- ասաց նա: