Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցած «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավոր Հակոբ Նազարյանը ինքնաբացարկի դիմում է ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հունվարի 22-ի արտահերթ նիստում այս մասին ասաց ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը:
Նիստի ընթացքում քննարկվեց ԱԺ 2018 թվականի դեկտեմբերի 9-ի արտահերթ ընտրություններին մասնակցած «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված, ինքնաբացարկ ներկայացրած պատգամավորի թեկնածուի գրանցումն ուժը կորցնելու մասին որոշումը:
«Դիմումը վավերացված է նոտարական կարգով, և այս դեպքում ԿԸՀ-ն Հակոբ Նազարյանի գրանցումը ճանաչեց ուժը կորցրած»,- նշեց Սմբատյանը: