«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Տաթև համայնքում ևս չկարողացավ կազմել մեծամասնություն: Այս մասին հայտնում է «Շանթ» դաշինքը։

«Այսօր Երևանի Վարչական դատարանը մերժեց «Քաղաքացիական Պայմանագիր» կուսակցության բողոքն ընդդեմ 34 տարածքային ընտրական հանձնաժողովի՝ «թիվ 34 տարածքային ընտրական հանձնաժողովի 24.10.2021թ. թիվ 38-Ա որոշումը, թիվ 34 տարածքային ընտրական հանձնաժողովի 24.10.2021թ. թիվ 41-Ա որոշումը և ՀՀ Սյունիքի մարզի Տաթև համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների 17.10.2021թ. ավագանու ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու, համապատասխան ձայներ հավաքած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված համապատասխան թվով թեկնածուների ընտրված ճանաչելու» պահանջի մասին»,- նշված է դաշինքի էջում: