Հզոր ծովամրրիկը, ուժին քամի, անձրեւ ու ձյուն Է բերել ԱՄՆ-ի արեւմտյան ծովափ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ասոշիեյթեդ պրես» գործակալությանը: Տարերքի հիմնական հարվածը բաժին Է հասել Սան Ֆրանցիսկոյի ծոցի շրջանին. հեղեղվել Է ճանապարհների մի մասը, տապալվել են ծառեր, շատ մարդիկ չեն կարողանում հասնել դպրոց ու աշխատավայր :
Բացի այդ, Սան Ֆրանցիսկոյի օդանավակայանում չեղյալ Է հայտարարվել 240 չվերթ:
Տարերային աղետի հետեւանքով առանց լույսի են մնացել Կալիֆոռնիամյի հյուսիսի շուրջ 150 հազար բնակիչներ:
Օդերեւութաբանների տվյալներով՝ փոթորիկը կշարժվի հարավային ուղղությամբ: Այն ԱՄՆ-ի արեւմտյան ծովափին ամենաուժեղն Է դարձել վերջին երեք տարվա ընթացքում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: