Չինաստանի Չժեցյան նահանգի ափամերձ տարածքներում սպասվում է հզոր թայֆուն: Ինչպես նշում են փորձագետները, թայֆունը վերջին 70 տարվա ընթացքում կարող է լինել ամենահզորը. փոխանցում է РЕН ТВ-ն:

 

Ավելի քան 28 հազար նավեր, որոնք գտնվում են ծովում, նահանգի ափին մոտ, նավահանգիստ վերադառնալու հրաման են ստացել:

 

Ինչպես հաղորդել են Չժեցյան նահանգի իշխանությունները, ավելի քան 860,000 մարդ արդեն տարհանվել է անվտանգ վայրեր:

 

Ֆուցզյան և Չժեցյան արևելյան նահանգներում, փոթորկի մոտեցման կապակցությամբ հայտարարվել է վտանգի ամենաբարձր մակարդակը: Փոթորկային նախազգուշացում է հայտարարվել նաև Շանհայում:

 

Ավելի վաղ՝ հուլիսի 9-ին, Չինաստանի հարավային մասին է պատուհասել «Լյանհուա» թայֆունը, որի հետևանքով տուժել  է 1,6 մլն մարդ: