Ֆիլիպիններում Հայան սաստիկ թայֆունի վրա հասնելու հետևանքով զոհվել է 2 մարդ. տեղեկացնում է Reuters-ը:

 

Թայֆունը, որին տրվել է Սաֆիրի-Սիմփսոնի փոթորիկների սանդղակով ամենաբարձր մակարդակը, վրա է հասել Ֆիլիպինյան արշիպելագի կենտրոնական Սամար և Լեյտե կղզիներին: Քամու ուժգնությունը հասնում է մինչև 105 մետր վայրկյանում: Քամուց առաջացած ալիքների բարձրությունը կազմում է 5 մետր:

 

Վտանգավոր գոտուց տարհանվել է ավելի քան 125 հազար մարդ: