Կրասնոդարի ոստիկանության աշխատակիցները մինչեւ բժիշկների տեղ հասնելը ծնունդ են ընդունել հասարակական տրանսպորտի կանգառում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ՆԳ նախարարության քաղաքային վարչության մամուլի ծառայությունը:
«Դեկտեմբերի 11-ին առողջ երեխայի լույս աշխարհ գալուն օգնել են պահակապարեկային ծառայության (ՊՊԾ) աշխատակիցները՝ ոստիկանության ավագ լեյտենանտ Իլյա Չեռնիխը եւ ոստիկանության կապիտան Ռենատ Նելենը»,-ասված Է հաղորդագրության մեջ:
Ոստիկանները պարեկում Էին Կրասնոդար-1 կայարանի մերձակա տարածքը, երբ լսել են հղի կնոջ ճիչերը, որի մոտ սկսվել Էին նախածննդյան կծկացավերը: ՊՊԾ-ի աշխատակիցները շտապօգնություն են կանչել, բայց ծնունդն սկսվել Է մինչեւ բժիշկների տեղ հասնելը:
Հեռախոսով խորհրդատվություն ստանալով բժիշկներից՝ ոստիկաններն աղջկա ծնվելուն: Տեղ հասած «շտապօգնությունը» նորածնին եւ նրա մորը տեղափոխել են հիվանդանոց՝ որակյալ օգնություն ցուցաբերելու համար:
Սակայն ավելի ուշ հայտնի Է դարձել, որ հենց նույն օրը ծննդկանը գրավոր հրաժարվել Է երեխայից, հաղորդել Է «ինտերֆաքս»-ը: