ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ' ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Մեծամոր քաղաքի բնակչուհի Վիոլետա Հ.-ն ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հաղորդում է տվել այն մասին, որ իր նախկին ընկերը` Կարեն Ք.-ն, 2014թ. օգոստոսի 11-ին կոտրել է իր ավտոմեքենայի դիմապակին, այնուհետև բռնելով մեքենայի ղեկը' խոչընդոտել է ավտոմեքենայի կառավարմանը, որի հետևանքով այն վթարի է ենթարկվել:
Կատարվածի մասին նույն օրը Վիոլետա Հ.-ն հայտնել է ՀՀ ոստիկանության Մեծամորի բաժին, սակայն ոստիկանության աշխատակիցները նախ՝ համոզել են հաղորդում չտալ, ապա' երբ Վիոլետա Հ.-ն պնդել է, հրաժարվել են հաղորդումն ընդունելուց: Կատարվում է նախաքննություն: