Իտալական բոլոր 6 թիմերը շարունակում են պայքարը եվրագավաթների ընթացիկ խաղարկությունում:
Արդյունքում Իտալիան դարձավ միակ երկիրը, որի բոլոր եվրագավաթներին մասնակցող ներկայացուցիչները դուրս են եկել փլեյ-օֆֆ փուլ՝ Չեմպիոնների լիգայում «Յուվենտուսը», Եվրոպայի լիգայում՝ «Ռոման», «Ինտերը», «Նապոլին», «Ֆիորենտինան» և «Տորինոն»:
Նշենք, որ գերմանական ակումբներից պայքարը լքեց «Մայնցը», իսպանական թիմերից «Ռեալ Սոսյեդադը», իսկ Անգլիայից «Հալը»: