Գյումրու քաղաքապետարանի նախաձեռնությամբ քաղաքի տարբեր հատվածներում, կտեղադրվի 40 տոնածառ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ' այդ նպատակով համայնքային բյուջեից հատկացվել է 2 մլն դրամ:

 

Քաղաքի տարբեր հատվածներում շարունակվում են քաղաքի տոնական ձևավորման, ինչպես նաև գլխավոր տոնածառի տեղադրման աշխատանքները:

 

Գյումրու քաղաքապետարանն Ամանորի օրերին քաղաքի տոնական տեսքն ապահովվելու համար ոչ միայն գումարներ է հատկացնում համայնքային բյուջեից ու սեփական միջոցներով զարդարում քաղաքը, այլ նաև կխրախուսի անհատներին ու գործարարներին' լավագույն տոնական զարդարված տարածքների համար. հայտարարված է մրցույթ, լավագույնները կարժանանան դրամական պարգևների: