ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպման նախապատրաստական աշխատանքները շարունակվում են:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ սեպտեմբերի 26-ին տեղի ունեցած ճեպազրույցում լրագրողներին այս մասին ասաց ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:
«Նիկոլ Փաշինյանի՝ ԱՄՆ կատարած այցի ընթացքում կար նպատակ և մեր, և ամերիկյան կողմից՝ հանդիպում կազմակերպելու: Այն տեղի չունեցավ երկու կողմերի օրակարգերի սղության պատճառով: Այս պահին նախապատրաստական աշխատանքները շարունակվում են, դեռ կլինեն ոչ միայն Ամերիկայի, այլև այլ երկրների բարձրաստիճան ղեկավարների հետ հանդիպելու առիթներ»,- ասաց Բալայանը: