Գյումրիում շարունակվում են Հայաստանի և Գերմանիայի հանրապետությունների միջև համագործակցության պայմանագրով հաստատված՝ ջրամատակարարման համակարգի վերականգնման աշխատանքները: Ծրագիրն իրականացվում է գերմանական KfW բանկի վարկային ծրագրով՝ «Շիրակ ջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի սպասարկման տարածքում:
Ծրագրի նպատակն է քաղաքում համակարգի թերությունների վերացումը և համակարգի հիմնանորոգման աշխատանքների իրականացումը, որոնց արդյունքում ակն կալվում է կայուն և 24-ժամյա անխափան ջրամատակարարում:Ծրագրի հիմնական աշխատանքները մեկնարկել էին 2009 թվականին և իրականացվում են փուլերով: Գյումրի քաղաքի բաշխիչ ցանցը բաժանված է 4 գոտիների: Առաջին փուլով Գյումրիում կառուցվել է 4 ջրամբար և վերականգնվել 4.1 գոտին, որն ընդգրկում է «Մսի կոմբինատ», «Կազաչի պոստ», «Ավզնոց», «Արցախ», «Սլաբոդկա» և «Մայր Հայաստան» թաղամասերը:Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ընկերության տեխնիկական տնօրեն Արշալույս Ավդալյանն, այս աշխատանքն երն ամբողջովին արդեն մոտենում են ավարտին:
«Այսօր արդեն այս թաղամասերի բնակչության մոտ 90 տոկոսը նոր բաշխիչ ցանցով է ջուր ստանում, մինչև ամսվա վերջ կսկսնեք նաև մնացած 10 տոկոսի ջրամատակարարումն իրականացնել: Դրանք հիմնականում այն տներն են, որոնք փակ են եղել: Հին ցանցի ապամոնտաժման աշխատանքներից հետո, 4.1 գոտին ամբողջությամբ արդեն շուրջօրյա ջրամատակարարում կունենա»,- նշեց պատասխանատուն: Ծրագրի երկրոդ փուլում ընդգրկված են «Արցախ» թաղամասի մի մասը, «Նոր ավան», «Երկաթգծի ավան» թաղամասերը, Իսահակյան փողոցից մինչև կ ենտրոնական հրապարակ և Ղանդիլյան փողոցից մինչև Շիրակացի փողոցն ընկած տարածքները:
«Սա բավական մեծ տարածք է: Աշխատանքերն իրականացնում են 2 շինարարական կազմակերպություններ՝ «Սադե» և «Դորոժնիկ» ընկերությունները: Երկրոդ փուլն արդեն իսկ ընթանում է: Երկրորդ փուլի աշխատանքները նախատեսած է ավարտել այս տարեվերջ, բայց կա նաև 1 տարվա երաշխիքային սպասարկում»,-ավելացրեց Ա. Ավդալյանը: Ծրագիրն ընդգրկում է նաև երրորդ փուլը, որը քաղաքի այն հատվածների համար է, որոնք ծրագրի առաջին և երկրորդ փուլերից դուրս են մնացել:Ընդհանուր առմամբ, ը ստ պայմանագրի, Գյումրիում ջրամատակարարման ցանցի վարեկանգնման աշխատանքները նախատեսված է ամբողջովին ավարտել 2017-2018 թվականներին:
Արմենուհի Մխոյան