Amazon համաշխարհային ինտերնետ-ծառայության՝ Մեծ Բրիտանիայի բաժանմունքը երկու ժամ շարունակ հազարավոր ապրանքներ է վաճառել մեկ պենի գնով: Ծրագրային խափանումը հանգեցրել է մատակարարների զգալի նյութական վնասի եւ բուն վաճառորդի վարկային կորուստների, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով բրիտանական The Mirror երթին:
Amazon-ի հազարավոր մշտական գնորդներ ապրանքներ են ձեռք բերել ծիծաղելի գնով: Ելնելով գնումների ընդհանուր ծավալներից՝ ապրանքների մատակարարները կարող են զգալի վնասներ կրել: Մասնավորապես, հրատարարությունը բերում Է ինտերնետ-խանութի տարբեր կոնտրագենտների խոսքերը, որոնք հայտնում են 20-ից մինչեւ 100 հազար ֆունտ ստեռլինգ գումարի կորուստների մասին:
Amazon-ը նշում Է, որ արագորեն արձագանքել Է իրադրությանը եւ չեղյալ Է հայտարարել սխալ գնով մասնավոր պատվերների մեծ մասը: Այնուամենայնիվ, մատակարարները մտադիր են դատի տալ ծրագրային ապահովման արտադրողին: