Երևան քաղաքում դեկտեմբերի 15-ից գործարկվելու են երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքեր:

 

Իսակովի պողոտայում՝ թիվ 80 դպրոցի հարևանությամբ, գործարկվելու է երկու արագաչափ' երկու ուղղություններով, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է: Երևանի Փիրումյանների փողոցում գործարկվելու է մեկ արագաչափ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է: