ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ Ազգային ժողովի ոչ իշխանական ուժերին հաջողվել է հավաքել 44 ստորագրություն, և ժամը 18:30-ին նրանք ԱԺ արտահերթ նիստ կհրավիրեն:

 

«Նիստի ընթացքում քննարկվելու է մի խումբ ազատամարտիկների, ինչպես նաև պատգամավոր Արամ Մանուկյանի վրա հարձակումների դեպքերը,- ասել է Տիգրան Ուրիխանյանը:

 

Նշենք, որ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանով նպատակահարմար չէր համարել արտահերթ նիստ հրավիրելը և, հավանաբար, չի մասնակցի ընդդիմադիրների հրավիրած նիստին: