Բելառուսը ՌԴ արտադրության սննդամթերքի մի շարք տեսակների ներմուծման վրա արգելք է դրել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով BBC-ն, բելառուսական իշխանությունների արգելքի տակ են հայտնվել «Զոլոտայա լապշա», «Լագման պո-լուգանսկի» եւ «Բիգ լանչ» տեսակի մակարոնեղենը, որն արտադրում է «Բիոֆուդ» ընկերություն եւ «Մոկա» սուրճի տեսակը «Պաուլիգ Ռուս» ընկերությունից:

 

Արգելքի պատճառն, ըստ բելառուսական կողմի, սանիտարա-հիգիենիկ կանոնների չպահպանումն է:

Նոյեմբերին վերջին էլ Ռուսաստանն էր արգելել բելառուսական մսի եւ կաթնամթերքի որոշ տեսակների մուտքն իր երկիր: Այդ ժամանակ էլ ռուսական կողմն էր հայտարարել, որ բելառուսական ընկերությունները չեն պահպանում սանիտարահիգիենիկ կանոնները:

 

Այդ սահմանափակումները լուրջ քննադատության արժանացան Բելառուսի Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի կողմից, ով բացահայտ կասկած էր հայտնել իր երկիր մտնող ռուսական ապրանքների որակի առնչությամբ: