Լեգենդար ֆրանսիացի ֆուտբոլիստ Թիերի Անրին ավարտեց ֆուտբոլիստի կարիերան և Sky Sports հեռուստաընկերությունում կաշխատի որպես փորձագետ:
37-ամյա ֆուտբոլիստը դեկտեմբերի սկզբին լքեց«Նյու Յորք Ռեդ Բուլս» ակումբը, երբ թիմը դուրս մնաց ՄԼՍ-ի առաջնությունից:
20 տարվա կարիերայի ընթացքում Անրին հանդես է եկել «Մոնակոյում», «Յուվենտուսում», «Արսենալում», «Բարսելոնայում» և «Նյու Յորք Ռեդ Բուլսում»:
Անրին Ֆրանսիայի չեմպիոն է, Անգլիայի և Իսպանիայի կրկնակի չեմպիոն, Չեմպիոնների լիգայի հաղթող:
Ակումբային մակարդակում ֆուտբոլիստը հեղինակել է 360 գոլ: Ֆրանսիայի հավաքականում մասնակցել է 123 խաղի և հեղինակել 51 գոլ: 1998թ-ի աշխարհի չեմպիոն է և 2000թ-ի՝ Եվրոպայի չեմպիոն:
«Բախտս բերել է, հիանալի կարիերա եմ ունեցել: Այժմ անհամբերությամբ սպասում եմ, թե երբ կբացեմ նոր էջ: Խաղացել եմ լավագույն ֆուտբոլային թիմերում: Այժմ կմիանամ հեռուստատեսային լավագույն թիմին»,- ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է Sky Sports-ը: