Հայկական բռնցքամարտի համար անցնող' 2014 թվականը բացառիկ հաջող էր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Բռնցքամարտի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանը:
«2014 թվականին չկար աշխարհի առաջնություն, և մեծահասակները միջազգային ոչ մի մրցաշարի չմասնակցեցին, բայց երիտասարդների վրա դրված շեշտը արդարացրեց: Առաջին անգամ մենք ունեցանք աղջիկ աշխարհի չեմպիոն: 2014 թվականի ձեռքբերումները բացառիկ են վերջին 15 տարիների համար: Մենք հնարավորություն տվեցինք մյուս մարզիկներին էլ' երկրորդ համարիներին, ցույց տալու իրենց: Լուրջ հայտ էր նաև այն, որ մեր տղաներն այս տարվա մրցաշարերում հաղթեցին աշխարհի չեմպիոններին: Սա մեծ նախադրյալ է հաջորդ տարվա համար»,- փաստեց Բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգ յանը:
Խոսելով տարվա լավագույն 10 մարզիկների անվանակարգում բռնցքամարտիկի բացակայության մասին' ֆեդերացիայի նախագահը մասնավորապես փաստեց. «Մենք 2015 թվականին ավելի շատ մրցաշարեր կունենանք, որոնք օլիմպիական ուղեգրեր կտան: Ընտրությունը մեծահասակների մեջ էր, և ես նորմալ եմ համարում, որ լավագույն 10 մարզիների մեջ չկար բռնցքամարտիկ»,-ասաց Գևորգյանը:
Վերջինիս խոսքով' հավաքականի գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանը կշարունակի աշխատել ընտրանու հետ: «Նրա պայմանագիրը կնքվել է մինչև Օլիմպիական խաղերը, նա ունի հստակ ծրագիր, մարզիները վստահում են նրան, տղաներն ավելի արագ են առաջ շարժվում նրա օրոք»,-եզրափակեց նա:
Հայ բռնցքամարտիկներն անցնող տարում նվաճել են 7 ոսկե, 10 արծաթե և 8 բրոնզե մեդալ: