Ռուսաստանի կառավարությունը Կենտրոնական բանկի հետ համատեղ քննարկել են ՌԴ արժութային շուկայում ստեղծված դժվար իրավիճակը և նախանշել մի շարք միջոցառումներ' իրավիճակի կայունացման համար: «Ռիա-նովոստի»-ի հաղորդմամբ' այդ մասին ՌԴ վարչապետի մոտ տեղի ունեցած խորհրդակցությունից հետո հայտարարել է ՌԴ տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաևը:
«Իրավիճակը բավականին բարդ է, սակայն մենք ոչ առաջինն ենք, ոչ վերջինը, ովքեր անցնում են նման հանգամանքների միջով: Եվ այստեղ շատ կարևոր է ապահովել ՌԴ ԿԲ-ի և կառավարության միասնականությունը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ' ասել է Ուլյուկաևը:
Մասնավորապես, նրա խոսքով, փոփոխություններ տեղի կունենան բանկերին ռուբլային և արժութային լիկվիդայնություն տրամադրելու գործում: