Երևանի Նուբարաշենի 11-րդ փողոցի թիվ 2/2 հասցեի դիմաց դեկտեմբերի 16-ին' ժամը 12.30-ին, «Սեատ» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել 34-ամյա մի կնոջ և նրա 2 անչափահաս երեխաներին, որից հետո բախվել է ճամփեզրին կայանված «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենային:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, պատահարի հետևանքով կինը և երեխաները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն: