Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հինգշաբթի օրը կտա ամենամյա խոշոր մամուլի ասուլիսը, որը թվով տասներորդն է: Այս մասին հայտնել է ՌԻԱ «Նովոստին»:
Մամուլի հետ զրույցը տեղի կունենա առևտրի միջազգային կենտրոնում: Մամուլի ասուլիսը կսկսվի Մոսկվայի ժամանակով ժամը՝ 12.00-ին:
Պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի խոսքով՝ առաջին հերթին ակնկալվում է Ռուսաստանի տնտեսության և միջազգային իրավիճակի վերաբերյալ հարցերի քննարկումը:
Բացի այդ, նա նշել է, որ կքննարկվի միջազգային թեմատիկան, քանի որ 2014 թ. դարձել է անսովոր միջազգային հարաբերություններում պարադիգմայի տեղաշարժի առումով: