Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ ոչ ոք իրավունք չունի հաշվեհարդար տեսնել այն մարդկանց հարազատների նկատմամբ, ովքեր կազմակերպել են հարձակումը Գրոզնիում, այդ թվում՝ Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը: Այս մասին գրել է Газета.Ru-ն:
«Ռուսաստանում բոլորը պետք է հետևեն գործող օրենքներին, ոչ ոք չի կարող մեղավոր համարվել, քանի դեռ մեղավոր չի ճանաչվի դատարանի կողմից»,- ասել է Պուտինը:
«Որպես կանոն, ահաբեկչական գործողություններ իրականացնող մարդկանց հարազատները գիտեն դրա մասին: Բայց դա իրավունք չի տալիս որևէ մեկին, այդ թվում՝ Չեչնիայի ղեկավարին, կազմակերպել մինչդատական պատիժ»,- ասել է Ռուսաստանի նախագահը:
«Իրավապահները նախնական քննություն են իրականացնում այդ հարցի կապակցությամբ»,- ավելացրել է նա: