«Արցախի կարգավիճակի հարցը ոչ թե նշաձող է, այլ կարմիր գիծ: Այն բարձրացնել և իջեցնել հնարավոր չէ»,- հայտարարել է Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանը՝ արձագանքելով Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությանը։
Արցախի հանրային հեռուստաընկերության հետ զրույցում նա նշել է, որ Արցախի խնդիրը ոչ թե Արցախի բնակչության, այլ ողջ հայության խնդիրն է։
«Մենք ունենք ոչ թե նշաձողի, այլ «կարմիր գծերի» խնդիր։ Կա «կարմիր գիծ», որը որևէ մեկն իրավունք չունի խախտել։Արցախի իշխանություններն ու ժողովուրդը միակամ են, որևէ այլ կարծիք չկա։ Սա Արցախի ժողովրդի կարծիքն է և ոչ միայն Արցախի, յուրաքանչյուր նորմալ մարդու, յուրաքանչյուր նորմալ հայի, որ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում»,- հայտարարել է նա։