Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանի իշխանություններն ուրախ կլինեն տեսնել Վրաստանի կառավարության ցանկացած ներկայացուցչի Մոսկվայում: Այս մասին հայտնել է Газета.Ru-ն:

 

«Մենք ուրախ կլինենք Վրաստանի ղեկավարության ցանկացած անդամի տեսնել Մոսկվայում»,- ասել է նախագահը:

 

Նա ընդգծել է Վրաստանի, Աբխազիայի և Հարավային Օսիայի միջև երկխոսության հաստատման անհրաժեշտությունը և այս երկխոսությանը նպաստելուն Ռուսաստանի պատրաստակամությունը:

 

Երկրի ղեկավարը հաստատել է, որ ռուս-վրացական հարաբերություններում կան որոշակի բարդություններ: