Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը դեկտեմբերի 20-ին ընդունեց Շիրակի մարզի Փրկարարական վարչության պատասխանատուներին:

 

Ողջունելով փրկարարներին՝ քաղաքապետ Սամվել Բալասանյանը բարձր գնահատեց նրանց հետ Գյումրու քաղաքապետարանի համակարգված և ակտիվ աշխատանքը: «Հուսով եմ, որ հետագայում ակտիվ համագործակցությունը կշարունակվի, որը կապահովի բնակչության առավել պաշտպանվածություն արտակարգ իրավիճակներում»,- նշեց քաղաքապետը:

 

Իր հերթին Շիրակի մարզի Փրկարարական վարչության պետ Մարատ Սարիբեկյանը շնորհակալություն հայտնեց քաղաքապետից Շիրակի մարզի Փրկարարական վարչության Ճգնաժամային կառավարման կենտրոնին տարածք տրամադրելու համար: Քաղաքապետ Սամվել Բալասանյանը հանդիպման վերջում պատվոգրեր և հուշանվերներ հանձնեց իրենց գործում լավագույնս դրսևորած փրկարարներին՝ միաժամանակ շնորհավորելով գալիք Ամանորն ու Սբ. Ծնունդը:

 

Արմենուհի Մխոյան