Դոնբասի բնակիչների համար նախատեսված հումանիտար օգնության ծանրոցներով բեռնված ՌԴ ԱԻՆ-ի ավտոշարասյունը հատել է ռուսական սահմանը և շարժվում է Դոնեցկի և Լուգանսկի ուղղությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ' ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին լրագրողներին տեղեկացրել են ՌԴ ԱԻՆ-ից:

 

Ռոստովի մարզի «Մատվեև Կուրգան» և «Դոնեցկ» անցակետերում ավարտվել է հումանիտար բեռի մաքսային գրանցման գործընթացը: «Դրանից հետո ավելի քան 90 բեռնատարներ ուղղություն են վերցրել դեպի Դոնեցկ, մոտավորապես նույն քանակությամբ մեքենաներ էլ շարժվում են դեպի Լուգանսկ»,-հայտնել է ԱԻՆ աշխատակիցը:

 

Ավելի վաղ 180-ից ավելի բեռնատարներից բաղկացած շարասյունը բաժանվել է երկու մասի: Ընդհանուր առմամբ, այսօր Դոնբաս կհասցվի 1,4 հազար տոննայից ավելի հումանիտար օգնության բեռ: Օգնության փաթեթներում սննդամթերքի, դեղորայքի և շինարարական պարագաների հետ մեկտեղ կան նաև ամանորյա նվերներ: Սա Դոնբասի համար նախատեսված արդեն թվով տասներորդ հումանիտար օգնության շարասյունն է: Նախորդ ինը օգոստոսի կեսին մոտ 12 հազար տոննա հումանիտար օգնության բեռ են տեղափոխել Դոնբաս: