Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը վստահ է, որ Եվրոպայում ինչպես Ռուսաստանում հետաքրքրված չեն առևտրաշրջանառության ծավալների կրճատմամբ: «Վստահեցնում եմ ձեզ, ոչ ոք շահագրգռված չէ այն իրավիճակով, որն ձևավորվում է այսօր, օրինակ, նույն Եվրոպայում:

 

Եվրոպական երկրների հետ մեր առևտրաշրջանառությունը նվազում է, որը մեր հիմնական առևտրատնտեսական գործընկերն է: Սակայն վստահեցնում եմ, այնտեղ ևս դա ոչ ոքի չի ուրախացնում»,- «Ռիա-նովոստի»-ի հաղորդմամբ' ասել է Պուտինը:

 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ' նա ընդգծել է, որ առևտրաշրջանառության ծավալների կրճատումը հետևանք է ոչ միայն էներգակիրների գների նվազման, այլ նաև արժութային շուկայում տեղի ունեցող գործողությունների: Պուտինի խոսքով' դա սահմանափակում է ռուսական ընկերությունների հնարավորությունները, որոնք զբաղվում են ապրանքների արտահանմամբ: