Եվրասիական տնտեսական Բարձրագույն խորհրդի նիստում, որը տեղի կունենա դեկտեմբերի 23-ին, կհայտարարվի Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալու պայմանագրի վավերացման գործողությունների ավարտի մասին, ինչի արդյունքում երկիրը ԵՏՄ անդամ կդառնա 2015 թվականի հունվարի 2-ից: «Ռիա-նովոստի»-ի հաղորդմամբ' այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը:
«Երեք երկրների (Ռուսաստան, Բելառուս, Ղազախստան) նախագահները վաղը կհայտարարեն ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագրի վավերացման գործողությունների ավարտը: Հայաստանը միության լիիրավ անդամ կդառնա արդեն միության ստեղծման հաջորդ օրը, այսինքն' 2015 թվականի հունվարի 2-ին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ' ասել է Ուշակովը:
Եվրասիական տնտեսական միության ստեղծման պայմանագիրը ստորագրվել է Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի կողմից' ընթացիկ տարվա մայիսի 29-ին Աստանայում: Փաստաթուղթ ն ուժի մեջ կմտնի 2015-ի հունվարի 1-ից: Հայաստանը պայմանագիրն ստորագրել է ընթացիկ տարվա հոկտեմբերի 10-ին: ԵՏՄ-ին անդամակցելու պայմանագիրը վավերացրել են ՌԴ-ի, Բելառուսի և Ղազախստանի խորհրդարանները: