Ոստիկանության Կենտրոնականի բաժնում դեկտեմբերի 20-ին' ժամը 18.25-ին, հաղորդում է ստացվել, որ թիվ 41 երթուղայինի մեջ երկու հոգի գողացել են 1988թ. ծնված Լիլյա Մ.-ի դրամապանակը, որի մեջ եղել է 100.000 դրամ, բանկային քարտ և վարորդական իրավունքի վկայական:
Տուժողի քույրը ոստիկանությունում հաղորդում է տվել, որ կասկածելի անձնավորությունները կրկեսի մոտ իջել են երթուղայինից, իրենք նույնպես իջել են, սակայն գողերն իրենց նկատելով' դիմել են փախուստի:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի և Կենտրոնականի բաժնի ծառայողները դեկտեմբերի 22-ին' ժամը 20.00-ին, Երևանի Միքայելյան փողոցից հիշյալ գողությունը կատարելու կասկածանքով բերման են ենթարկել 1978թ. ծնված Կարեն Գ.-ին, որը տվել է խոստովանական բացատրություն:
Կատարվում է քննություն: