Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի 6-րդ բաժանմունքի ծառայողները Երևանի Անդրանիկի և Րաֆֆու փողոցների խաչմերուկից, գողություն կատարելու կասկածանքով, փետրվարի 19-ին' ժամը 18.30-ին, բերման են ենթարկել 1978թ. ծնված Կարեն Ա.-ին: Նա խոստովանել է, որ նույն օրը'ժամը 17.40-ին, թիվ 75 երթուղայինում մի ուղևորուհու գրպանից գողացել է բջջային հե ռախոսը' պատճառելով 100.000 դրամի վնաս:

 

Գողոնը հայտնաբերված է:

 

Կատարվում է հետաքննություն: