2015 թվականին հումանիտար կազմակերպությունները կբախվեն զգալի դժվարությունների: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս կարծիքը հայտնել է ՄԱԿ-ի հումանիտար հարցերի կոորդինացման վարչության ներկայացուցիչ Ջոն Գինգը:
Նրա խոսքով՝ այդ ոլորտի իրադրությունը շարունակում էր վատանալ ամբողջ 2014 թվականի ընթացքում, եւ ապագայի կանխատեսումները «շատ մռայլ են»:
«Մեկ տարի առաջ հումանիտար օգնության կարիք ուներ մոտավորապես 52 մլն մարդ: Ընթացիկ տարվա վերջի դրությամբ այն մարդկանց թիվը, որոնց մարդասիրական օգնություն է անհրաժեշտ, արդեն հասել է 76 միլիոնի»,-Գինգի խոսքը մեջբերել Է ՄԱԿ-ի Նորությունների կենտրոնը:
Ինչպես հայտնել Է Գինգը, այդքան մեծ թվով կարիքավորներին աջակցություն ցույց տալու համար պահանջվում Է ավելի քան 19 մլրդ դոլար՝ 6 միլիարդով ավելի, քան անցյալ տարի:
«Հարյուր հազարավոր, միլիոնավոր մարդիկ են զոհվում հակամարտությունների հետեւանքով, տասնյակ միլիոնավորներն ապրում են սարսափելի, անմարդկային պայմաններում: Եվ նրանք չեն կարող շարունակել այդպես ապրել»,-ասել Է Գինգը:
Նա ընդգծել Է, որ հակամարտությունների պատճառով տուժած մարդիկ օգնություն են ակնկալում եւ միջազգային հանրակցությանը կոչ Է արել՝ պահպանել լավատեսությունը եւ ձգտել գտնելու ճգնաժամերի կարգավորման քաղաքական ուղիներ:
Գինգը նաեւ հայտնել Է, որ 2014 թվականը շատ դժվարին եւ վտանգավոր տարի Է եղել հումանիտար ոլորտի աշխատակիցների համար. նրանցից 85-ը զոհվել են հարձակումների հետեւանքով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: