2015-ին Էական փոփոխություններ տեղի կունենան համաշխարհային տնտեսությունում, նոր տարին շատ երկրների կբերի ֆինանսատնտեսական իրադրության զգալի բարելավման հույս, սակայն գոյություն ունեն մի շարք գործոններ, որոնք կարող են Էլ ավելի սաստկացնել արդեն առկա խնդիրները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է The Guardian-ը: Հրատարակությունը նշում Է ռիսկի մի քանի գործոններ. նավթի գները, Ռուսասատնի եւ Ուկրաինայի տնտեսական խնիդրները, Չինաստանի եւ ԱՄՆ-ի տնտեսությունների վիճակը եւ ճգնաժամի դեմ պայքարը եվրոգոտում:

 

Ինչ վերաբերում Է նավթին, ապա մի կողմից, սեւ ոսկու գների անկումը դրականորեն կազդի սպառողական պահանջարկի վրա եւ կկրճատի ընկերությունների ծախսերը: Մյուս կողմից, վերլուծաբանները նախազգուշացնում են, որ գների կտրուկ անկումը կարող Է ստեղծել «վարկային սթրես», որը կազդի Վենեսուելայի եւ Իրանի տնտեսություննեիրի վրա, ինչպես նաեւ կվնասի ԱՄՆ-ի Էներգետիկական ճյուղին, ասված Է հոդվածում:

 

Նավթի գնից Է կախված նաեւ Ռուսաստանի տնտեսական բարեկեցությունը: Եթե ՌԴ-ն հաջորդ տարի չկարողանա հաղթահարել տնտեսական դժվարությունները, դրանք «դոմինոյի Էֆեկտ» կհարուցեն ինչպես Ռուսաստանի, այնպես Էլ Եվրամիության հարեւան պետություններում, նշում Է The Guardian-ը:

 

Նաեւ 2015 թվականին ուշադրությունը բեւեռված կլինի աշխարհի երկու խոշորագույն տնտեսություններին՝ Չինաստանին եւ ԱՄՆ-ին: 2014 թվականը բավականին հեշտ չԷր Չինաստանի համար, նա փորձում Էր գլուխ հանել ժամկետանց վարկերի մեծագույն ծավալից՝ կապված նույնիսկ 2008 թվականին «ինչ գնով Էլ լինի աճ» ռազմավարության հետ: Այժմ ակնհայտ Է, որ 2015 թվականին Չինաստանի տնտեսության աճը կլինի շատ ավելի դանդաղ, քան նախկինում: Ինչպիսին Էլ որ լինի այդ դանդաղումը, հարկ Է սպասել, որ այլ երկրներից Չինաստան արտահանման ծավալները կարող են հրահրել գնանկում, մասնավորապես, եվրոգոտում, գրում Է հրատարակությունը:

 

Եկող տարի ԱՄՆ-ի համար գլխավոր բարդություններից մեկը կլինի Պահուստի համերկրային համակարգի հնարավոր որոշումը բազային տոկոսադրուքի բարձրացման մասին: Այս պահին դրույքաչափը պահպանվում Է ռեկորդային ցածր մակարդակում՝ տարեկան 0,25 տոկոս, սակայն ակնհայտ Է, որ վերջին ժամանակներս համաշխարհային տնտեսությունում իրադրության հարաբերական բարելավումը վաղ թե ուշ կհանգեցնի ցուցանիշի բարձրացման: Քանի դեռ պարզ չի լինի, թե ինչ ազդեցություն կգործի դրույքաչափի բարձրացումը տնտեսական իրադրության վրա, ներդրողները սպասողական դիրք կբռնեն, իսկ աշխարհի շուկ աները կտատանվեն, կարծում Է հրատարակությունը:

 

Ինչ վերաբերում Է եվրոգոտուն, ապա 2015 թվականը նույնպես նրան անվստահություն կբերի ապագայի հարցում: 2014 թվականին եվոգոտին չկարողացավ հաղթահարել գնաճի սպառնալիքը եւ ցույց տալ համոզիչ աճ, եւ այս նույն խնդիրները կանցնեն եկող տարի: Անցած ամիսներին Եվրոպայի կենտրոնական բանկի կողմից ձեռնարվկած բոլոր միջոցները համադարման չդարձան բոլոր խնդիրների դեմ, մասնավորապես, գնաճի դեմ պայքարում:

 

Եվրոպայի կենտրոնական բանկին (ԵԿԲ), հրատարակության կարծիքով՝ մնացել Է սոսկ մեկ հզոր զենք՝ քանակական մեղմացումը, որի դեպքում կենտրոնական բանկերը գնում են ֆինանսական ակտիվներ տնտեսության մեջ որոշակի քանակության փողի ներարկման համար: Մինչ օրս նման քաղաքականություն չեն վարել Գերմանիայի կողմից հարուցվող արգելքների պատճառով, սակայն եթե ԵԿԲ-ն 2015 թվականին քանակական մեղմացման չդիմի, դա բացահայտ խուճապ կհարուցի ներդրողների շրջանում:

 

Արդեն 2015 թվականին համաշխարհային տնտեսությունը կհայտնվի ճամփաբաժանին: Մի ուղին նրան կտանի աշխույժ վերականգնման, որին շատ երկրների իշխանություններն սպասում Էին 2007 թվականի վերջից՝ նավթի գների անկման շնորհիվ, ինչն օգտակար Է սպառողների համար, ինչպես նաեւ ԱՄՆ-ի տնտեսական աճի: Մյուս ուղին համաշխարհային տնտեսությունը կտանի հերթական ռեցեսիայի, քանի որ այն սուր հիմնախնդիրների լուծումը, որոնք ծագել են տակավին 2008 – 2009 թվականներին, ավելի երկար հետաձգել հնարավոր չԷ, ամփոփում Է The Guardian-ը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: