Հանրապետության Հրապարակի վերակառուցման նախագիծը քննարկման փուլում է: Գլխավորը, որ պետք իրականացնեն ճարտարապետներն ու շինարարները, մայրաքաղաքի սրտում եռահարկ ստորգետնյա ավտոկայանատեղիի կառուցումն է:

 

Սա, ըստ Սարգսյանի, խոշոր եւ շատ կարեւոր նախաձեռնություն կլինի, որը կնպաստի մայրաքաղաքի բեռնաթափմանը: «Գլխավոր խնդիրը ավտոկայանատեղիի կառուցումն է, որը նախատեսված է նաեւ Գլխավոր հատակագծով: Բոլոր քննարկումներն ընթանում են հենց եռահարակ ստորգետնյա ավտոկայանատեղի կառուցելու շուրջ: Ավոտկայանատեղին կտեղավորի 1000 մեքենա, որը շատ լուրջ խնդիր կլուծի մայրաքաղաքում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ' ասաց նախարարը:

 

Անդրադառնալով Հանրապետության հրապարակի վերակառուցման նախագծի վերաբերյալ Երեւանի քաղաքապետարանի հայտարարած մրցույթին, Սարգսյանն ասաց, որ այն արդյունք չի արձանագրել եւ չեն հնչել առաջարկներ, որոնք կարող էին ընդունելի լինել հանձաժողովի համար: