Հայաստանի Հանրապետության կառավարության՝ հունիսի 23-ի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ առաջիկայում Վանաձորում ծրագրվում է բացել աշխարհահռչակ բռնցքամարտիկ Վիկ Դարչինյանի անվան մարզադպրոց:
«Մենք նախատեսել ենք բացել Արթուր Աբրահամի անվան բռնցքամարտի դպրոցը և քննարկումների արդյունքում եկանք այն եզրակացությանը, որ Վանաձորում էլ պետք է Վիկ Դարչինյանի անվան դպրոցը ստեղծենք»,- ասաց վարչապետը, հավելելով, որ այս շրջանում նախագծերը պետք է պատվիրվեն:
«Մենք պետք է մեր չեմպիոնների հետ էլ խոսենք, քանի որ այստեղ կա կարևոր մի նրբություն. նրանք նույնպես հետագա կառավարմանը պետք է մասնակցություն ունենան»,-ասաց վարչապետը:
Կառավարության հունիսի 17-ի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Չարբախում նախատեսվում է պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, աշխարհի բազմակի չեմպիոն Արթուր Աբրահամի անվան մարզադպրոց կառուցել: