Ադրբեջանական զինուժը ՊԲ հարավարևելյան հատվածի երկու ուղղություններով դեկտեմբերի 25-ի գիշերը' ժամը 01:30-ի սահմաններում, ձեռնարկել է հետախուզադիվերսիոն ներթափանցման գործողություններ: Դիվերսիոն գործողության ընթացքում նախահարձակ թշնամին կիրառել է տարբեր տրամաչափի հարձակողական զենքեր, այդ թվում' ձեռքի նռնակներ:

 

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշելով հակառակորդի հատուկ ստորաբաժանումների առաջխաղացման փորձերը' նրան հասցրել են կորուստներ և ստիպել նահանջել իրենց ելման դիրքեր: Հակառակորդին դիմակայելու ընթացքում պաշտպանության բանակը կորուստներ չի ունեցել:

 

Միջադեպի մանրամասները ճշտվում են: