Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան հատվածի երեք ուղղություններով անցած գիշեր հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ:

 

 

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստնաշել են ադրբեջանական հատուկ ջոկատայինների առաջխաղացումը և, կորուստներ պատճառելով, ետ շպրտել իրենց ելման դիրքերը:

 

 

Նահանջող հակառակորդը գործողությունների վայրում է թողել հատուկ նշանակության գործողության համար նախատեսված մի շարք միջոցներ: Ծավալված փոխհրաձգության ընթացքում պաշտպանության բանակը կուրուստ չի ունեցել: