Տրիեստից իտալացի ձեռնարկիչ Մարչելո Դի Ֆինիցիոն, որը դեկտեմբերի 21-ին բարձրացել Էր Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարի գմբեթի վրա, ավարտել Է իր ակցիան եւ իջել Է գմբեթի վրայից:

 

Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով La Repubblica հրատարակությանը, Դի Ֆինիցիոն, որը հանդես Է գալիս Իտալիայի կառավարության տնտեսական քաղաքականության դեմ եւ պահանջում Է հանդիպում վարչապետ Մատեո Ռենցիի հետ, բողոքի վայրից հեռացել Է դեկտեմբերի լույս 23-ի գիշերը:

 

Այսպիսով, Դի Ֆինիցիոյի հերթական ակցիան, որը վերջին մի քանի տարում արդեն հինգերորդ անգամ Է բարձրացել Սուրբ Պետրոսի տաճարի գմբեթի վրա, տեւել Է շուրջ 48 ժամ:

 

Ձեռնարկիչը, որը Տրիեստի լողափի բարերից մեկի սեփականատերն Է, բարձրանալով հռչակավոր բազիլիկի գմբեթի վրա, այդ կերպ իր անհամաձայնությունն Է հայտնում տնտեսության զարգացման՝ իշխանությունների քաղաքականությանը: Մասնավորապես, նա բողոքում Է Իտալիայում լողափին առեւտրային գործունեությունը թույլատրագրելու մասին եվրոպական «Բոլկեստեյնի դիրեկտիվի» կիրառման դեմ, որը, նրա կարծիքով՝ կարող Է իր հաստատությանն սպառնալ փակմամբ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: