Տրիեստից իտալացի ձեռնարկատեր Մարչելո Դի Ֆինիցիոն դեկտեմբերի 21-ին հինգերորդ անգամ բարձրացել է Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարի գմբեթի վրա՝ բողոքելով Իտալիայի կառավարության տնտեսական քաղաքականության դեմ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով տեղական լրատվամիջոցներին:

 

Վատիկանի անվտանգության ծառայություններին լավ հայտնի տղամարդն առանց խնդիրների հաղթահարել Է տաճարի դիտահարթակում տեղադրված հատուկ փակոցը եւ ալպինիստական սարքավորանքի միջոցով բարձրացել գմբեթի վրա, որտեղ, սվորականի պես, տեղավորվել է գետնից 80 մետր բարձրության վրա գտնվող կամարներից մեկի վրա:

 

Ինչպես նշել է Corriere della Sera-ն, առայժմ հասկանալի չԷ, թե Դի Ֆինիցիոն որքան երկար Է պլանավորում գտնվել գմբեթի վրա: Նախորդ անգամ՝ այս տարվա մարտ ամսին, նա վերեւում նստել Է երեք օր: Տրիեստցի ձեռնարկիչը, որը քաղաքի լողափին գտնվող բարերից մեկի սեփականատերն Է, բարձրանալով Սուրբ Պետրոսի տաճարի գմբեթի վրա, այդ կերպ իր անհամաձայնությունն Է հայտնում տնտեսության զարգացման՝ իշխանությունների քաղաքականությանը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: