Հունաստանում ստորգետնյա ուժգին ցնցումները հանգեցրել են ավերածությունների Սամոս կղզում, ուրբաթ՝ հոկտեմբերի 30-ին, հաղորդում է «Սքայ»-ը:
Պարբերականի տեղեկություններով՝ Նեոն-Կառլովասի քաղաքում փլվել է Սուրբ Աստվածամոր եկեղեցու գմբեթը: Բացի այդ, լրջորեն վնասվել են նաեւ այլ շենքերը:
Աթենքի համալսարանի սեյսմիկ լաբորատորիայի տվյալներով՝ տեղի է ունեցել 6,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ Սամոս կղզու հարեւանությամբ:
Երկրաշարժի օջախը գտնվել է Սամոսից 24 կմ հյուսիս-արեւմուտքում 10 կմ խորության տակ: