Ճարտարապետների խումբը ժամանել է շինհրապարակ՝ Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնամն աշխատանքները նախագծելու համար՝ տեղեկացնում է The Tablet-ը։
Մարտի սկզբին տաճարում կատարված բոլոր շինարարական աշխատանքները դադարեցվել էին որպես կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի միջոցառումների մաս:
Այս շաբաթ մասնագետները պետք է կատարեն անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքներ՝ հաջորդ շաբաթ շինարարների ժամանման համար:
Հրապարակման համաձայն՝ ակնկալվում է, որ մայիսի սկզբին մոտ 50 աշխատող կվերադառնա տաճարի վերականգնման աշխատանքներին:
Տաճարի վերականգնման ավարտի ժամկետը դեռ չի փոխվել, ամբողջ աշխատանքը նախատեսվում է ավարտել մինչև 2024 թվականը: