Հունաստանում տեղի ունեցած 6,4 մագնիտուդով ուժգին երկրաշարժը բազմաթիվ շենքեր Է վնասել Զակինտոս կղզում, մարդիկ չեն տուժել: Այդ մասին հայտնել Է Աթենքի AMNA նորությունների գործակալությունը՝ հղում անելով Քաղաքացիական պաշտպանության գլխավոր քարտուղարությանը:
Գլխավոր հարվածին հաջորդել են տասնյակ հետցնցումներ:
Երկրաշարժից հետո խախտվել Էր Էլեկտրամատակարարումը, այժմ այն վերականգված Է գրեթե ամենուրեք: Ագիոս Սոստիս նավահանգստում վնասվել Է կառամատույցը: Ամբողջ կղզում կոտրվել են տասնյակ խանութների ու տների ապակյա պատուհանները, կան ոչ մեծ վնասվածքեր: Զակինտոսի բոլոր դպրոցները հոկտեմբերի 26-ին փակ կմնան:
Նման որոշում Է ընդունել Զակինտոսի քաղաքագլուխ Պավլոս Կոլոկոցասը: Մասնագետներն ստուգում են դպրոցական շենքերի անվտանգությունը, բացի այդ նոր ուժգին ստորգետնյա ցնցումների երկյուղներ կան: Կղզու շատ բնակիչներ գիշերն անցկացրել են փողոցում: Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ տարերքի Էպիկենտրոնը գտնվում Էր Աթենքից 287 կմ արեւմուտք ընկած շրջանում, օջախը 10 կմ խորության վրա Էր, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: