Ռուանդացի ներգաղթյալը խոստովանել է, որ ինքն է հրկիզել Ֆրանսիայի Նանտ քաղաքում գտնվող Սուրբ Պետրոսի և Պողոսի տաճարը, հայտնում է Associated Press-ը:

 

Հայտնի է, որ տղամարդը ձերբակալվել և հետո ազատ էր արձակվել անցած շաբաթ: Սակայն հետաքննության ընթացքում նոր մանրամասների ի հայտ գալուց հետո նրան կրկին ձերբակալելու անհրաժեշտություն է առաջացել:

Հիշեցնենք, որ հուլիսի 18-ին խոշոր հրդեհ էր բռնկվել Ֆրանսիայի խոշորագույն գոթական տաճարներից մեկում, որի հետևանքով անգին մասունքներ են ոչնչացվել, ավերվել է երգեհոնը և արևելյան ճակատամասի ապակենկարը: