ԱՄՆ Պետդեպը խորհուրդ է տվել Թուրքիայի իշխանություններին հարգել Ստամբուլում Այա Սոֆիայի տաճարը: ԱՄՆ-ն հայտարարել է, որ տաճարը անհրաժեշտ չէ վերածել մզկիթի, գրում է «Էթնոս» թերթը:
Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մարկ Թոները կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Սուրբ Սոֆիայի տաճարը հատուկ նշանակության հուշարձան է:
«Մենք կոչ ենք անում թուրքական կառավարությանը պահպանել Այա Սոֆիայի տաճարը, հարգել ավանդույթներն ու բարդ պատմությունը»,- մեջբերում է ՌԻԱ «Նովոստի»-ն:
Ավելի վաղ Ստամբուլում գտնվող Սուրբ Սոֆիայի տաճարում նամազ անցկացնելու թուրքերի որոշումը դատապարտել են Աթենքում: