Էն աստիճան են համը հանել, որ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեն իրենց «ժողովրդավարական» միֆը պարզապես հօդս է ցնդացրել - Կոմիտեի փորձագետները Հայաստանին «խորհուրդ են տվել» խաղաղ հավաքների վայրերում ոստիկանական զորքեր չկուտակել, մասնակիցներին անհիմն չձերբակալել, անհամաչափ ուժ չկիրառել։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է իրավապաշտպան, Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը:

«Էն աստիճան են համը հանել, որ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեն իրենց «ժողովրդավարական» միֆը պարզապես հօդս է ցնդացրել - Կոմիտեի փորձագետները Հայաստանին «խորհուրդ են տվել» խաղաղ հավաքների վայրերում ոստիկանական զորքեր չկուտակել, մասնակիցներին անհիմն չձերբակալել, անհամաչափ ուժ չկիրառել։

Կոմիտեի փորձագետները նաև անհանգստություն են հայտնել օրենսդիր և գործադիր իշխանության կողմից դատարանների նկատմամբ ազդեցության կապակցությամբ, դատավորներին նշանակելու և լիազորությունները դադարեցնելու ընթացակարգերի կապակցությամբ։

ՀԳ. Էս չե՞ք, արա՛։

ՀԳ-2. ՄԱԿ Մարդու իրավունքների կոմիտեն կազմված է 18 անկախ փորձագետներից, որոնք ներկայացնում են, ի թիվս այլոց, Պարագվայը, Գայանան, Թունիսը, Եգիպտոսը, Տոգոն, Մարոկկոն, Ուգանդան, Եթովպիան… Ամոթ ունենայիք, գետի՛նը կմտնեիք…»,- գրել է նա: