Ավարտին է մոտեցել Միածնաէջ Մայր տաճարի ամրակայման աշխատանքների հերթական փուլը․ ամբողջությամբ հիմնանորոգվել է տաճարի գմբեթը։
Հունիսի 14-ին՝ Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնին, Մայր Աթոռում տեղի կունենա երկար սպասված իրադարձություն։ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ կօծվի և կվերատեղադրվի Միածնաէջ Մայր տաճարի գմբեթի նորակերտ խաչը։
Խաչի օծման և տեղադրման արարողությունը կարելի է դիտել ժամը 19:00-ին՝
Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի էջում,
«Շողակաթ» հեռուստաընկերության եթերով, յութուբյան ու ֆեյսբուքյան էջերով: